Չինովնիկի մահը
Չինովնիկի մահը ռուս.՝ Смерть чиновника | |
---|---|
«Երփներանգ պատմվածքներ» ժողովածույի հրատարակչություն (1886) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք[1] |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1883, հուլիսի 26 |
Տեսարան | Սանկտ Պետերբուրգ |
Հրատարակվել է | հուլիսի 2 (14), 1883 |
Վիքիքաղվածք | Չինովնիկի մահը |
Չինովնիկի մահը (ռուս.՝ Смерть чиновника), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1883 թվականի հուլիսի 26-ին և լույս է տեսել «Օսկոլկի» ամսագրում (1883, № 27) Անտոն Չեխոնտե ստորագրությամբ։ Ստեղծագործությունը ընդգրկված է եղել «Երփներանգ պատմություններ» ժողովածույի մեջ, որը լույս է տեսել 1886 թվականին Պետերբուրգում։ Հեղինակի կենդանության ժամանակ թարգմանվել է գերմաներեն, ֆիններեն, չեխերեն, բուլղարերեն և այլ լեզուներով[2]։ Պատմվածքի մոտիվներով նկարահանվել են նովելլներ՝ Յակով Պրոտազանովի «Պաշտոններ և մարդիկ» կինոալմանախը և Իգոր Իլյինսկու և Յուրի Սահակովի «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքերը» հեռուստատեսային ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ Չեռվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը։ Ներկայացման ժամանակ նա փռշտում է և թռչում հարևանությամբ նստած ծերուկին, որը պարզվում է գեներալ Բրիզժալովն էր։ Սկսում է գեներալից շշուկով ներողություն խնդրել։ Բրիզժալովն ասում է. «Ոչինչ… Ոչինչ», և շարունակում է դիտել ներկայացումը։ Ընդմիջման ժամանակ Չեռվյակովը նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում։ Գեներալն ասում է, որ ամեն բան արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին։ Գալով տուն պատմում է կնոջը, թե ինչպես է փռշտացել գեներալի վրա։ Կինը վախենում է, բայց իմանալով, որ դա «ուրիշների» գեներալ է, խորհուրդ է տալիս գնալ և ներողություն խնդրել։
Հաջորդ օրը Չեռվյակովը նոր մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ։ Ընդունարանում էկզեկուտորը նորից ներողություն է խնդրում գեներալից, որն ասում է. «Չնչին բան է…» և սկսում է ընդունել այցելուներին։ Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել։ Երբ գեներալը ավարտում է այցելուների ընդունելությունը, Չեռվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել։ Սակայն Բրիզժալկովը արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ նա արդեն ծաղրում է իրեն։ Բրիզժալովը որոշում է, որ այլևս չի գնա և ներողություն չի խնդրի, այլ նամակ կգրի։ Սակայն նամակ չի գրում, այլ ինքն է երկրորդ անգամ գնում գեներալի մոտ։ Բրիզժալովը ցասման մեջ վռնդում է նրան։ Էկզեկուտորը վերադառնում է տուն։ Չհանելով իր մունդիրը պառկում է բազմոցին և մեռնում է[3]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Չեխովի կրտսեր եղբոր՝ Միխայիլ Պավլովիչ Չեխովի հիշողությունների, Անտոն Չեխովը չինովնիկի մասին պատմությունը լսել է Բաբկինոյում լինելու ժամանակ, մոսկովյան կայսերական թատրոնների կառավարիչ Վլադիմիր Բեգիչևից, որը պնդում էր, որ նման դեպք իսկապես տեղի է ունեցել Մեծ թատրոնում[4]։ Գրականագետները, վերարտադրելով այդ տեղեկությունները, այնուամենայնիվ կատարում են վերապահում այն մասին, որ Չինովնիկի մահը պատմվածքը գրվել է 1883 թվականին, մինչդեռ Չեխովը առաջին անգամ այցելել է Բաբկինո այս դեպքից երկու տարի անց[5][6][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://wolnelektury.pl/katalog/lektura/smierc-urzednika/
- ↑ Опульская, 1983, էջ 507
- ↑ Бердников, 1974, էջ 82
- ↑ Чехов, 1959, էջ 139
- ↑ Бердников, 1974, էջ 81
- ↑ 6,0 6,1 Опульская, 1983, էջ 506
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бердников Г. П. Чехов. — М.: Молодая гвардия, 1974. — 512 с.
- Громов М. П. Книга о Чехове. — М.: Современник, 1989. — 384 с.
- Опульская Л. Д., Чудаков А. П. Примечания. Смерть чиновника // А. П. Чехов. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения в восемнадцати томах. — М.: Наука, 1983. — Т. 2. — С. 505—507. — 575 с.